ԵԱՀԿ դիտարկումը Տավուշի դիրքերում անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` օգոստոսի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացվել է հերթական մշտադիտարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական կողմից դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի մերձակայքում: Հայկական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Փիթեր Քին, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկն ու դաշտային օգնական Անտալ Հերդիչը:

Երկու կողմի դիտարկումն իրականացնող ներկայացուցիչները համաձայնության են եկել ապահովելու շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Կողմերի միջև 1200 մ հեռավորության վրա տեղի ունեցած տեսաշփումը տևել է 5-7 րոպե:

Մեկնաբանել