Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր. ՊՆ

Ժամը 19:00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ հակառակորդը Կութի և Սոթքի ուղղություններում կիրառել է ականանետ։

Ժամը 21:00-ից սկսած կրակի ինտենսիվությունը նվազում է։

***

Մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Մայիսի 12-ին էլ ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել էր ԱԹՍ, որի հետևանքով վիրավորում էր ստացել ևս 2 հայ զինծառայող: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել