8 հոկտեմբեր, 2019 10:11 Վաղարշապատ-Էջմիածինը նշում է 2704-ամյակը Հոկտեմբերի 8-ին Վաղարշապատ-Էջմիածինը նշում է իր 2704-ամյակը։
Տոնը առաջին անգամ նշվել է 2008-ին։ Էջմիածնի օրվա առթիվ քաղաքում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ։
8 հոկտեմբեր, 2019 09:12 Արմեն Սարգսյանի նոր խորհրդականը կզբաղվի Պուտինի հետ հարաբերություններն ակտիվացնելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Ասատրյանը, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Ըստ թերթի՝ Ասատրյանը պետք է զբաղվի Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների ամրապնդմամբ, ինչպես նաև երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև շփումների ակտիվացմամբ։

7 հոկտեմբեր, 2019 21:41 Սիրիայի քրդերը սպասում են Թուրքիայի հարձակմանը Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին. ամերիկյան ուժերը դուրս են գալիս տարածքից: Քրդերը սպասում են թուրքական ու օժանդակ ուժերի հարձակմանը:
7 հոկտեմբեր, 2019 19:48 Նորարարություններ WCIT 2019-ի տաղավարներում WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը շարունակում է իր ընթացքը Երևանում։ Մարզահամերգային համալիրում համաժողովի ծրագրին զուգընթաց տարբեր տաղավարներում ներկայացված են ՏՏ հայաստանյան և արտասահմանյան մի շարք ընկերություններ։ 7 հոկտեմբեր, 2019 19:44 WCIT 2019․ ՏՏ մեգա իրադարձության առաջին օրը Մեկնարկել է WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման խոսքով ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ ՏՏ ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
7 հոկտեմբեր, 2019 17:56 Սահմանադրական դատարան. հանցագործությունների պատմություն 1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:
7 հոկտեմբեր, 2019 14:25 Շուշիի Վերին մզկիթը պատրաստվում է վերաբացմանը «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամը 2014-ին ձեռնարկել է Շուշիի Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնումը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա վերականգնված մզկիթի ներկայացման արարողությունը։ 7 հոկտեմբեր, 2019 14:07 Գյուղոլորտում կոռուպցիան հիմա զրո է․ Արտակ Քամալյան Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը, որը համակարգում է գյուղատնտեսության ոլորտը, ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանին ներկայացրել է վերջին 1,5 տարվա ընթացքում ոլորտում կատարված փոփոխություններն ու առաջիկա ծրագրերը։

7 հոկտեմբեր, 2019 11:34 Արտագաղթի լուսավոր երեսը. Սարգիս Ադամյան և Խորեն Բայրամյան Հայաստանի անկախությունից ի վեր ավելի քան 1 միլիոն հայաստանցիներ բռնել են պանդխտության ճամփան, քանի որ հայրենիքում ապագա չկար, լույս չկար, ցուրտ էր, դրամ չկար, փոխարենը կար ընտանիք մտնող պատերազմ, անհուսություն ու անարդարություն: 7 հոկտեմբեր, 2019 11:25 Հիբրիդային պատերազմն ու Հայաստանը․ զրույց Լիլիթ Գևորգյանի հետ Լոնդոնի Global Insight հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը պատասխանում է ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հարցերին։ Ի՞նչ է հիբրիդային պատերազմը, ի՞նչ դսևորումներ ունի արդի աշխարհում, ո՞րն է Հայաստանում հիբրիդային պատերազմի համատեքստը, արդյոք դա անվտանգային սպառնալի՞ք է։ Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ քաղաքական էլիտայի զգալի մասը, նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը տեսնում են ռուսական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով։ 7 հոկտեմբեր, 2019 10:52 WCIT 2019. ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր իրադարձության մեկնարկը տրված է Տեղի ունեցավ WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման համերգը` մեգանախագիծ Հանրապետության հրապարակում։ Երաժշտությունը համադրվել է նորագույն տեխնոլոգիաների հետ։ 7 հոկտեմբեր, 2019 09:09 WCIT 2019-ի մեկնարկը․ համերգ Հանրապետության հրապարակում․ ֆոտոշարք Հոկտեմբերի 6-ին Երևանում Հանրապետության հրապարակում շքեղ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը, որը տևելու է մինչև հոկտեմբերի 9-ը։ 7 հոկտեմբեր, 2019 08:49 Հալէպ- Վերամուտ 4 ՝ Դպրոց եւ Միութիւն Սուրիոյ տագնապի ութ տարիներուն, այս պատանի տղաքն ու աղջիկները զրկուեցան ամէն ինչէ՝ ջուրէ, ելեկտրականութենէ, պտոյտներէ, խաղէ... ասոր կողքին իրենցմէ պահանջուեցաւ դպրոց երթալ, դաս սորվիլ: Երբեմն նոյնիսկ տեղացող ռումբերու պատճառաւ բացակայութիւնը հաշտ աչքով չդիտուեցաւ:

7 հոկտեմբեր, 2019 01:06 Synthposium. երաժշտական գյուտերի փառատոն` Երևանում Synthposium-ը գյուտարարական երաժշտության և երաժշտական գյուտերի փառատոն է, որ հիմնադրվել է Ռուսաստանում` վեց տարի առաջ։ Այս տարի այն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։

6 հոկտեմբեր, 2019 18:19 Էդուարդո Էռնեկյանի խաղողի այգիներում․ ֆոտոշարք Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

6 հոկտեմբեր, 2019 12:39 «Շիրակ» օդանավակայանում ժամանման նոր սրահ է կառուցվում Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է ժամանման նոր սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում և խտացվում է գրունտային հիմնատակը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։