Թուրքիան գնում է երկրորդ փուլի, արդյունքներն անկանխատեսելի են․ Գեորգի Միրզաբեկյան

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ մայիսի 28-ին: Երկրի ղեկավարի աթոռի համար պայքարը շատ թեժ է լինելու․ Ստամբուլից նշում է ՍիվիլՆեթի մեկնաբան Գեորգի Միրզաբեկյանը: Չնայած՝ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընդդիմությանը, այնուամենայնիվ, Միրզաբեկյանի խոսքով, երկրորդ փուլի արդյունքները ևս անկանխատեսելի են: Սինան Օղանը ժամանակին եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերում, որն այժմ աջակցում է Էրդողանին: Ըստ այդմ, դժվար է կանխատեսել նրա ընտրողների վարքագիծը:

Credits: Ruptly

Մեկնաբանել