Սամվել Բաբայանի հանրահավաքը Ստեփանակերտում
Article Published:
15 Մայիս, 2023 18:59
Comments Off on Սամվել Բաբայանի հանրահավաքը Ստեփանակերտում
Post navigation
Posted in:
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գորիսի կորդինացիոն կետ։ Նախարարը մարզպետի և Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել է հաշվառման կայանում, զրուցել տեղում աշխատող բժիշկների հետ։ Նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց շրջանառվող լուրերը այն մասին, որ Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվում են մեծահասակների մահվան դեպքեր։
Էրդողանի ուղերձը տարածաշրջանի խաղաքարտերը խառնելու փորձ էր, կարծում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նա ասում է, որ Անկարան «միջանցքի» հարցում առաջնորդությունը իր վրա է վերցրել՝ ակնարկելով, որ միջևնույն է՝ ստանալու է այն՝ Հայաստանի կամ Իրանի տարածքով։ Փորձագետի համոզմամբ՝ Արցախի խնդիրը շարունակելու է մնալ հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում և պետք է հնարավորինս աշխատել բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության համար։
Սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան Երևանից ուղևորված 25 ավտոբուսներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրին քաղաքապետարանից, ավտոբուսները տեղակայվում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներին միանում են նաև մասնավոր սեկտորի տրամադրած ավտոբուսները։ «Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Երևանի ավագանու ընտրություններում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթաց»-ը պատրաստվում է Երևանի ավագանու առաջին նիստին չմասնակցել, քվորում չապահովել, որը կբերի նոր ընտրությունների։ Այդ մասին Մարությանը հաղորդել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ֆեյսբուքյան տեսաուղերձում։ Երեկ քվորում չապահովելու միջոցով ավագանու նոր ընտրությունների մասին էր հայտարարել նաև «Մայր Հայաստան» դաշինքը։ «Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է դաշինքը։ «Ազգային առաջընթաց»-ն ունի 14 մանդատ, «Մայր Հայաստան»-ը՝ 12: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրություններում չկարողացավ հավաքել անհրաժեշտ մանդատների 51 տոկոսը, ՔՊ-ն ունի 24 մանդատ։ Ավագանիում ներկայացվածության շեմը անցել է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ […]
Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Արցախից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիները միանվագ 100 հազար դրամ կստանան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- գրել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Այդ թիվը նախօերի ժամը 22:00-ի դրությամբ կազմում էր 78 354 անձ։
Ընդդիմադիր ուժերին միավորում է առնվազն մեկ խնդիր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքային իշխանությունից հեռու պահելը և նրա պարտությունն արձանագրելը, նշում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Կարապետյանը ներկայացնում է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա չկազմելու, բայց նրանց կողմից Մարությանին քաղաքապետ ընտրելու առաջարկի տրամաբանությունը: