Տիգրան Պետրոսյանը Հայաստան – Բանգլադեշ դիմակայության հաշիվը դարձրեց 3:0

Ստամբուլում շարունակում են ընթանալ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 2-րդ տուրի պարտիաները: Հայաստան – Բանգլադեշ դիմակայությունում հաշիվը դարձավ 3:0: 4-րդ խաղատախտակի վրա սև ֆիգուրներով վստահ հաղթանակ տարավ Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը (2661), ումից թեև 60 քայլ պահանջվեց Նիյազ Մուրշեդին (2462) պարտության մատնելու համար, բայց մեր գրոսմայտերն ամբողջ պարտիայի ընթացքում առավելություն ուներ:

Արդեն տեղեկացրել ենք, որ առաջին և երկրորդ խաղատախտակների վրա իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիել Սարգսյան (2693) – Էնամուլ Հուսեյն (2480) պարտիան դեռևս ընթացքի մեջ է, 65 քայլ հետո Գաբրիելը զգալի առավելություն ունի:

Մեկնաբանել