Օգոստոսի 1-ից հոկտեմբեր 13-ը նախատեսվում է վարժական հավաքներ անցկացնել

2023-ի օգոստոսի 1-ից հոկտեմբեր 13-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վարժական հավաքներին ներգրավելու է մինչև 2 352 քաղաքացի, որոնցից 2 115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ են՝ մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքներին յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրով։

Մեկնաբանել