Խաղաղապահների ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր` մայիսի 16-ին, ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, Արցախից տեղափոխվել են Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով:

Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո՝ ապրիլի 29-ից, դադարել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

«Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել