Հայաստանը 4։0 հաշվով առավելության հասավ Բանգլադեշի նկատմամբ․ Ստամբուլ 2012

Շախմատի 40-րդ օլիմպիադայում, որն այս օրերին ընթանում է Ստամբուլում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տուրում մրցում էր Բանգլադեշի թիմի հետ։ Հայ շախմատիստները փայլուն անկացրին իրենց պարտիաները՝ ոչ մի հնարավորություն չթողնելով մրցակցին։ Վերջինն իր պարտիան հաղթեց Գաբրիել Սարգսյանն, ով սպիտակներով առավելության հասավ Էնամուլ Հուսեյնի նկատմամբ։ Խաղն ավարտվեց 79-րդ քայլին։

Հաջորդ տուրում մեր հավաքականի մրցակից թիմի անունը հայտնի կդառնա այսօրվա խաղերի ավարտից հետո։

Հայաստան (2724) Բանգլադեշ (2493)
Լևոն Արոնյան 2816 1:0 Զիաուր Ռահման 2516
Ալ-Ռաքիբ Աբդուլլահ 2514 0:1 Վլադիմիր Հակոբյան 2687
Գաբրիել Սարգսյան 2693 1:0 Էնամուլ Հուսեյն 2480
Նիյազ Մուրշեդ 2462 0:1 Տիգրան Պետրոսյան 2661

Մեկնաբանել