ԱԳՆ-ն հաստատում է՝ ՌԴ-ից սպառազինությունները չեն հասել Հայաստան

Մնացական Սաֆարյան

Ռուսաստանից սպառազինություններն իսկապես չեն հասել Հայաստան, բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ․ մայիսի 16-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։

«Ըստ պայմանագրի՝ աշխատանքներ են տարվում, սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները։ Այս պահի դրությամբ ավելացնելու որևէ բան չունեմ»,– նշեց Սաֆարյանը։ Հարցին, թե որքան գումար է վճարվել, փոխարտգործնախարարը խնդրեց ճշտել պաշտպանության նախարարությունից։

Մեկնաբանել