Ընտանիքին «Զվարթնոց»-ից հետ կուղարկեն Սիրիա

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Սիրիայից երկուշաբթի օրը Հայաստան եկած և չեզոք գոտում պահվող ընտանիքի խնդրին: «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

Նշենք, որ օդանակավակայանում ապաստանած քույրերի եղբայրը՝ Մեսրոպ Հինդոյանը, «Քանի՞ գրոշ արժե հրավերքդ տիկի՛ն Հրանուշ, կամ թե ինչպես Սիրիայից գաղթած հայ ընտանիքին օդանավակայանից անմիջապես հետ ուղարկեցին» խորագրով տեղեկացրել է, որ օդանավակայանի «հայ գերիների մեջ իր հարազատ քույրերն են, որոնց՝ ամենամեծը 8 տարեկան, ամենափոքրը` 9 ամսեկան», որոնց, հրահանգվել է հետ ուղարկել վաղվա թռիչքով: «Մայրս և երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավել են Երևանի աերոպորտում ՊԱՀԱԾ: Պատճառը` նորմալ մարդ լինելն ա: Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ, և իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է: Սկզբում ասեցին`ապացուցեք, որ հայ եք, ու իրանք եկեղեցում կնքված են, մկրտության ԲՈԼՈՐ փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան, հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին և ՀԱՅ են: Իմ հայրը` Ժան Հենդյանը և մայրս` Լաիլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը, ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավել հայ ուսանողների և հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները: Ամեն տարի ես ինքս, ապրելով Գերմանիայում, մասնակցում եմ համահայկական դրամահավաքին (Armenian fond), և իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին, այս ամենը չեն կարող հերքել, որովհետև կան ապացույցներ… »:

Մեկնաբանել