Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, մահացել է:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է (2003թ.):
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը կրակ էր բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: