Պարաօլիմպիկական խաղերի բացման արարողությունը

Երեկ Լոնդոնում կայացել է պարաօլիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Դրանք անցկացվում են Ամառային օլիմպիական խաղերից անմիջապես հետ, որոնց մասնակցում են հաշմանդամություն ունեցող մարզիկները։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այն նույն մարզադաշտում, ինչ 30-րդ Ամառային օլիմպիական խաղերը։

Բացմանը ներկա են եղել թագավորական ընտանիքի անդամները՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդի գլխավորությամբ։ Այս անգամ Խաղերին մասնակցելու է 4 հազար մարզիկ 165 երկրներից։ Մրցումները կտևեն 11 օր։ Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու են լողորդ Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդ Գրետա Վարդանյանը: