Ադրբեջանը Նորաբակի ուղղությամբ կիրառել է ականանետ

Ադրբեջանը ականանետ է կիրառել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել