Քաղաքապետարանից նշում են՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը հաջողվել է տեղայնացնել, բայց օջախներ դեռ կան

Մայիսի 18-ի առավոտյան Նուբարաշենի աղբավայրի տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել, բայց օջախներ դեռ կան։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Ինչ վերաբերում է հրդեհից հետո գրեթե ամբողջ մայրաքաղաքով տարածված ծխի վտանգներին, Սարդարյանը նշեց․ «Միանշանակ ծուխը վտանգավոր է, այն կարող է բերել թունավորման, ինքնազգացողության վատացման և այլն։ Դրա համար որքան հնարավոր է արագ կրակը չեզոքացվել է։ Նման դեպքերում բնակիչներն առաջին հերթին պետք է լուսամուտները փակ պահեն և տնից դուրս չգան»։

Նրա խոսքով՝ հրդեհը մարելու նպատակով համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում: Գործընթացն իրականացվում է նաև ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով:

Մեկնաբանել