Նուբարաշենի աղբավայրի տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։ Այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Մայիսի 18-ին տեղեկատվություն է փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության հինգ մարտական հաշվարկ։ Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել