Քաղաքական շիկացած կրքեր՝ շրջափակված Արցախում․ շաբաթը՝ ամփոփ

  • Մայիսի 15-ին Արցախում տեղի ունեցավ Սամվել Բաբայանի հանրահավաքը, որը պահանջեց նրան նշանակել պետնախարար։ Լարվածությունը, կարծես, հաղթահարվեց․ Արցախի երկրորդ ուժի ղեկավար Սամվել Բաբայանը ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պայմանավորվեցին տասը օր խորհրդակցություններ ու քննարկումներ անցկացնել բոլոր ուժերի հետ։ Սակայն Արցախի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը անակնկալ դիմեց Արցախի նախագահին՝ կա՛մ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մասնակցությամբ, կա՛մ էլ հրաժարական տալ։ Թովմասյանը Արցախի նախագահին նաև երրորդ տարբերակ առաջարկեց՝ վստահության հանրաքվե անցկացնել։
  • Ադրբեջանը թիրախավորեց Կաշենի հանքավայրը։
  • Ադրբեջանի «Էկոակտիվիստների» պատճառով Արցախում ոչ միայն էներգետիկ, այլև բնապահպանական ճգնաժամ է։

Մեկնաբանել