- Մայիսի 15-ին Արցախում տեղի ունեցավ Սամվել Բաբայանի հանրահավաքը, որը պահանջեց նրան նշանակել պետնախարար։ Լարվածությունը, կարծես, հաղթահարվեց․ Արցախի երկրորդ ուժի ղեկավար Սամվել Բաբայանը ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պայմանավորվեցին տասը օր խորհրդակցություններ ու քննարկումներ անցկացնել բոլոր ուժերի հետ։ Սակայն Արցախի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը անակնկալ դիմեց Արցախի նախագահին՝ կա՛մ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի մասնակցությամբ, կա՛մ էլ հրաժարական տալ։ Թովմասյանը Արցախի նախագահին նաև երրորդ տարբերակ առաջարկեց՝ վստահության հանրաքվե անցկացնել։
- Ադրբեջանը թիրախավորեց Կաշենի հանքավայրը։
- Ադրբեջանի «Էկոակտիվիստների» պատճառով Արցախում ոչ միայն էներգետիկ, այլև բնապահպանական ճգնաժամ է։
-
Նախարար Ավանեսյանը ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել. որքա՞ն մարդ է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023-ի ապրիլի 19-ին Ազգային ժողովում, պատասխանելով համավարակից մահացած անձանց թվի վերաբերյալ պատգամավորի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում Covid-19-ից ընդհանուր մահերի թիվը շուրջ 8 700 է։ «Հայաստանում մահացությունը 8 700-ի շրջանակներում է։ Այս պահին անգիր չեմ հիշի թիվը. […] Խնդրեմ, բացեք ցուցանիշը մեր հարևան երկրներում՝ ինչպես է կազմել մահացությունը։ Որոշների համեմատ կրկնակի պակաս է գրանցվել քովիդի մահացությունը այն պարագայում, երբ Հայաստանը մի կողմից դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին։ Ուստի կարծում եմ, որ սա շատ խոսուն գնահատական է»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը։ Առողջապահության նախարարի այս հայտարարությանը մայիսի 2-ին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ […]
-
2023-ի հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկեր և
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150,4 մլրդ դրամով կամ 19,7%-ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։ 2023 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151,9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62,1 մլրդ դրամով կամ 69,1%-ով:
-
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN Prima News հեռուստաընկերությանը: Վարչապետի գրասենյակը ներկայացնում է հարցազրույցի սղագրությունը: – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120 000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը վերահսկվում է ռուսական զորքի կողմից։ Այսպիսով, ինչպիսի՞ն է այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակչության տնտեսական, հումանիտար և անվտանգային վիճակը։ – Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, […]
-
Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հուլիսի 21-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ […]
-
Թե ինչպես հինգ տարեկանում Շուշին թողած ապագա գիտնականը գտավ իր
Այսօր՝ 2023-ի հունիսի 1-ին, երբ մեր սիրելի Սարոյանի բառերով՝ մեր բոլոր կռիվները մղված ու տանուլ են տված, փորձեցի խորապես պարտված հորս հետ վերջապես սկսել խոսել մի բանից, որի մասին ահավոր լռում է 2020-ից։ Գնացինք հետ, շատ հետ, որ կամաց-կամաց գանք։ Մի ժամանակ պատմում էր, որ քսան թվականին ադրբեջանցիների վառած Շուշիի ավերակները ահագին ժամանակ դեռ մնացել էին, հետո Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ հետքը պետք է կորցնել, ու 1958-1960 թվականների միջակայքում սկսեցին քանդել ավերակներն ու «մաքրեցին»։ «Մաքրման» աշխատանքները շարունակվեցին մինչև ութսունականների կեսերը։ Դրանք ավարտին հասցրեց Հեյդար Ալիևը իր` Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար լինելու ժամանակ (1969-1982 ): Ճշգրիտ թվականը […]
-
«ռեԱրմենիա» հարթակ․ համագործակցել՝ չվերանալու համար
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ հայության և Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ են գտնում՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ։ Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը զրուցում է 2020-ի պատերազմից հետո ստեղծված «ռեԱրմենիա»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։ «Նպատակի առաջնահերթությունն է շատ կարևոր։ Եթե համագործակցության մեջ նպատակից կարևոր բաղադրիչներ չկան՝ ամբիցիաներ, էգո, համագործակցությունն արդյունավետ է»,- նշում է Պողոսյանը՝ շեշտելով, որ մարդիկ համագործակցելուն միտված կենդանիներ են, և նրանք, ովքեր չեն համագործակցել, վաղուց վերացել են։ Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։
-
Ապօրինի որդեգրման հանցախմբի ենթադրյալ անդամները դեռ բարձր պաշտոնների են. հետաքննություն
Տաթև Հովհաննիսյան Կարլոտա Ինդիանո Չնայած մեղադրանքներին՝ Հայաստանից Իտալիա ենթադրաբար ապօրինի որդեգրումներ կատարած հանցախմբի անդամները շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել: ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաներին իտալացի զույգերին վաճառելու մեջ մեղադրվող ապօրինի հանցախմբի ենթադրյալ ղեկավարը, գտնվելով դատավարության փուլում, շարունակում է ներգրավված մնալ միջազգային որդեգրումների գործընթացում, բացահայտել է openDemocracy-ի և irpiMedia-ի՝ ավելի քան մեկ տարի տևած լրագրողական հետաքննությունը։ OpenDemocracy-ի և իտալական IrpiMedia հետաքննական կայքի համատեղ հետաքննությունը պարզել է, որ Անուշ Գարսանցյանը, կարծես, դեռ ներգրավված է որդեգրումների կազմակերպման գործընթացում։ Բացի այդ, նրա տասը համամբաստանյալներից շատերը, այդ թվում՝ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը՝ միջազգային որդեգրումների համար պատասխանատու պետական բարձր պաշտոնյան, և երեխաների պաշտպանության ոլորտի աշխատողներ, շարունակում են բարձր […]