Վարչապետի որդուն առևանգելու գործով որդեկորույս մայրը կալանավորվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվել է։

Մայիսի 20-ին դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը, հաղորդում է Ազատությունը։

Որդեկորույս մոր փաստաբանները դատական նիստից հետո հայտարարել են, որ կբղոքարկեն կալանքի որոշումը։

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը հաղորդեց, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին՝ իր տան մերձակայքից:

Մեկնաբանել