Ադրբեջանը Արցախի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել է հրադադարը․ ՊԲ

Արցախի պաշտպաբության բանակը հայտնում է, որ մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։

«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշում են, որ մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել