ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը օրակարգից դուրս չի եկել․ Փաշինյան

Հավական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը օրակարգից դուրս չի եկել։ Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին։

«Ես չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա կարող է լինել այն պարագայում, երբ կարձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից, իմաստ չի մնա լինել այդ կառույցի կազմում, քանի որ ՀԱՊԿ անդամի կարգավիճակը խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել. «Դուք գիտեք, թե Հայաստանը սպառազինության ոլորտում այլ հնարավորություններ չի՞ ունեցել։ Իհարկե այդպիսի հնարավորություններ եղել են, բայց այդ հնարավորությունների փակ լինելը բացատրվել է Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելով, ասվել է՝ դե դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք»,- ասաց Փաշինյանը։

Նա մեջբերեց սոցիոլոգիական հարցում, ըստ որի՝ ՌԴ վստահելիությունը Հայաստանի հասարակության շրջանում նվազում են։

***

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Новая Газета-ին տված հարցազրույցում չէր ժխտել, որ կազմակերպությունից դուրս գալու քննարկումներ եղել են․ «ՀԱՊԿ-ից ակնկալում էինք , որ այն կգործի անցյալ տարվա սեպտեմբերին՝ հայկական տարածքում Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չգործեց»,- ասել է նա։ Հարցին, թե խոսք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, Գրիգորյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, այո, նման քննարկումներ եղել են»:

Մեկնաբանել