«Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտի ու Բաքվի միջև»,- մայիսի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը Հայաստանը պատրաստ է ճանաչել, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ-ի 29 800 քառաուսի կիլոմետրի տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Ըստ նրա՝ կարևոր է, որ լինեն միջազգային երաշխիքներ, որոնք թույլ չեն տա Ադրբեջանին շարունակել էթնիկ զտումները։
Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել է․ «Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29 800 քկմ) ու Ադրբեջանի (86 600 քկմ) տարածքային ամբողջականությանը»։