«Գայանեի կալանավորումը կառավարության շենքից է դուրս եկել»․ բողոք՝ կառավարության մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանին ազատելու պահանջով զոհված զինծառայողների ծնողներն ու նրանց աջակիցները մայիսի 22-ին կառավարության դիմաց շարունակեցին բողոքի ակցիան։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մեկ ամսով կալանավորվեց մայիսի 20-ին, նույն օրը նրա աջակիցները նստացույց հայտարարեցին։ Նրանք վստահ են, որ Գայանեի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, իսկ դատարանը վարչապետի թելադրանքով է կալանավորման որոշում կայացրել։

Մեկնաբանել