Հակառակորդը կրակել է Կուտականի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գիշերը հակառակորդը կրակել է Կուտականի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի։

«Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել