Արցախի ԱԺ-ն կոչ է անում հայությանը թույլ չտալ ՀՀ իշխանություններին Արցախը Ադրբեջանին զիջել

Մայիսի 22-ի երեկոյան գումարված Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հայտարարություն է ընդունվել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Եվս մեկ … Continue reading Արցախի ԱԺ-ն կոչ է անում հայությանը թույլ չտալ ՀՀ իշխանություններին Արցախը Ադրբեջանին զիջել