Մայիսի 18-ին և 19-ին Սյունիքում տեղի ունեցան Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ։ Եվրոպական միության դեսպանի հետ Սյունիքում էին մոտ 13 պետությունների դեսպաններ, ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի ղեկավարներ։ Միջոցառման մեկնարկին ԵՄ դեսպանը ազդարարեց սահմանամերձ Սյունիքին աջակցելու նոր բյուջեն՝ 116 մլն եվրո։
-
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության շենքին
Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության՝ Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին։ Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։Հարվածի հետևանքով տուժածների մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդվել։ Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել էր պաշտոնական զգուշացում, որ պատրաստվում է հարվածել Իրանի մայրաքաղաքի այն շրջանին, որտեղ գտնվում է հեռուստաալիքի խմբագրությունը, և կոչ էր արել բնակիչներին անհապաղ լքել տարածքը
-
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակի հունիսի 18-ին
Հայկ Ղազարյան Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 18-ին. Վերաքննիչ քրեական դատարանը այս որոշումը կայացրեց հունիսի 16-ի նիստի ավարտին։ Հարությունյանը անցնում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» քրեական գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին «ՑՕՐ» (8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ) զորամասի Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ ստորաբաժանման հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, Պաշտպանության բանակի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ տեղեկացնելով հակառակորդի հարձակման մասին, բայց Ջալալ Հարությունյանը պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Այդ օրը Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը համարվում […]
-
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ տեղակալները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՍիվիլՆեթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հստակեցրել է, որ վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում։
-
«Հավաստի աղբյուրներն» ու մեդիայի չիրականացած կանխատեսումները
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Հայկական մեդիայում հաճախ կարելի է հանդիպել ամենատարբեր կանխատեսումների՝ սկսած առաջիկա պաշտոնանկություններից մինչև արտաքին քաղաքական աշխարհացունց զարգացումներ։ Շատ դեպքերում դրանք ուղեկցվում են հստակ ժամկետներով։ Բայց արդյոք կանխատեսումներն իրականանո՞ւմ են։ #CivilNetCheck-ը վերանայել է վերջին ամիսներին հրապարակված նման պնդումներն ու արձանագրել, որ դրանց մեծ մասը իրականություն չեն դարձել։ Հայաստանը չի երկարացնելու ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը Կանխատեսում․ «Հրապարակ» օրաթերթը 2024-ի նոյեմբերին գրել էր, թե Հայաստանն առաջիկայում չի երկարացնի Եվրամիության դիտորդական առաքելության ժամկետը, որի երկամյա մանդատն ավարտվում էր 2025-ի փետրվարին։ «Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը»,- գրել էր թերթը։ Իրականություն․ ԵՄ դիտորդների երկամյա ժամկետը […]
-
Ցեմենտի մաքսատուրքի քառապատկումը և Արամ Սարգսյանի որդու բիզնեսը
Գևորգ Թոսունյան Ազգային ժողովը մայիսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով քառապատկվում է ցեմենտի ներկրման պետական տուրքը, միաժամանակ զրոյական մաքսատուրք է պահպանվում կլինկերի ներմուծման համար։ Հայաստանում կլինկերի հիմնական ներմուծողը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի որդուն՝ Գուրգեն Սարգսյանին պատկանող «Շինցեմենտ» ընկերությունն է։ «Հանրապետություն» կուսակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկերն է Երևանի ավագանում, ինքը՝ Արամ Սարգսյանը, տարբեր հարցերում հանդես է գալիս կառավարության քաղաքականության պաշտպանությամբ։ «Պետական տուրքի մասին» օրենքում էկոնոմիկայի նախարարության ներկայացրած փոփոխություններով ցեմենտի ներկրման մաքսատուրքը քառապատկվեց՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման համար 2,000 դրամից դարձավ 8,000 դրամ։ Ցեմենտի ներկրման մաքսատուրքին զուգահեռ չբարձրացվեց կլինկերի ներկրման մաքսատուրքը։ Կլինկերը (Clinker) […]
-
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսը պետական գաղտնիք է․ վարչապետի աշխատակազմ
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության ֆինանսավորումը եղել է պետական միջոցներով՝ գաղտնի գնումների շրջանակում։ Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախաձեռնության ծառայությունները ձեռք են բերվել վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակում՝ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի համապատասխան կետի հիման վրա։ Աշխատակազմը նշում է, որ այս ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, քանի որ վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց՝ տվյալ դեպքում՝ վարչապետի, արարողակարգային ծախսերին։ «Ըստ այդմ, հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,- նշել են վարչապետի աշխատակազմից: Վարչապետի աշխատակազմից նաև հայտնել են, որ չունեն տվյալներ […]
-
Իրանն օրինագիծ է պատրաստում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս
Իրանի խորհրդարանն օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: «Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ մենք կկայացնենք համապատասխան որոշում: Կառավարությունը պարտավոր է կիրառել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, սակայն այս օրինագիծը դեռևս պատրաստվում է, և մենք կհամակարգենք այն խորհրդարանի հետ հետագա փուլերում»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաային: Բաքային հիշեցրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իր պարտավորությունները: Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որն Իրանը […]