Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիսի կողքին․ Ծառուկյան

Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիսի լեռան կողքին, մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հատիսի գագաթին թույլ չեն տվել, քանի որ այնտեղ կա պատմամշակութային հուշարձան, չորս հազար տարի առաջ այնտեղ ինչ-որ ամրոց է եղել»,- նշել է նա։

Ծառուկյանը հայտնել է, որ արձանի 18 մետրն արդեն կառուցված է, և հավանաբար բացումը կլինի 2024-ին։

Մեկնաբանել