Գյուղատնտեսությունը՝ Վրաստանի ընտրաշավի կենտրոնում

Եվրամիությունը մտադիր է Վրաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացման համար հատկացնել 60 մլն եվրո: Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը: Հենց գյուղատնտեսության ոլորտում իրադրությունն է դարձել Վրաստանու ընտրարշավի հիմնական թեմաներից մեկն ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Կոնկրետ ծրագիր դեռ չկա, սակայն հայտնի է, որ գումարի մեծ մասը կծախսվի շրջաններում գյուղատնտեսության զարգացման վրա: Ըստ Եվրահանձնաժողովի հայտարարության ՝ մեծ ուշադրություն կհատկացվի ֆերմերային միություններին: Վրաստանի պետնախարարի՝ եվրաինտեգրման հարցերով խորհրդական Թամար Բերչուաշվիլիի խոսքով՝ գումարի մի մասը կտրամադրվի պետական կառույցներին՝ համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:

Եվրոպական հետազոտությունենրի կենտրոնի ղեկավար, փորձագետ Կախա Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ընտրարշավի ընթացքում գյուղատնտեսությանն առնչվող հարցերի մեծ «պահանջարկը» բնական է, քանի որ ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը այլ սցենար չէին կարող ընտրել:

Ըստ Գոգոլաշվիլիի՝ քաղաքական ուժերը բնակչության հետ հանդիպումների արդյունքում հասկացել են, որ դա ակտուալ հարց է, քանի որ Վրաստանի բնակչության 50%-ը գյուղաբնակ է: Փորձագետը նշում է, նաև, Վրաստանը սննդամթերքի խոշոր ներկրող է, և զբոսաշրջությունը ևս չի կարող զարգանալ առանց ուժեղ յուատնտեսության: Հիշեցնենք, որ Վրաստաոնւմ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ն խորհրդարանական ընտրություններ:

Մեկնաբանել