Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։
«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (տեղակայման – խմբ․) հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», – ասել է Լոնգին։
Պաշտոնյան այլ մանրամասներ չի հայտնել։