Հայաստանը 30 տարի այս տարածաշրջանում ապրում է առանց «կադաստրի վկայականի». Փաշինյան

Հայաստանը 30 տարի այս տարածաշրջանում ապրում է առանց «կադաստրի վկայականի»։ Այդ մասին Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ու անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իրա բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»,- ասաց վարչապետը։

Նա ասաց՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։

Փաշինյաի խոսքով՝ այս պահին Հայաստանը բանակցություններով ոչինչ չի ստացել, պարզապես ստացել է շանս, որ ապագայում կստանա ինչ-որ բան, բայց «բոլորս շարունակում ենք մնալ առանց «կադաստրի վկայական» ռեժիմում»։

Փաշինյանի պնդմամբ՝ «չընտրել 29 800 քառակուսի կիլոմետրանոց պետությունը նշանակում է ընտրել չպետությունը»։

Մեկնաբանել