Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ` մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։

Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստի ընթացքում քննարկվելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետություններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

Մեկնաբանել