2023-ի չորս ամսում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 12,2 տոկոսով

Yerevan's Republic square. Photo by Karen Harutyunyan.

2023-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,2%։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել առևտրի շրջանառությունում՝ 23,2%, ծառայությունների ոլորտում՝ 22,2%, շինարարությունում`16,8%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2,4%:

Հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է մոտ երկու անգամ՝ 99,4%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 109,4%-ով, իսկ ներմուծումը՝ 93,9%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառության շարունակաբար աճը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

Մեկնաբանել