Ճնշում ենք գործադրում Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար․ Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակում են առաջնահերթություն մնալ Միացյալ Նահանգների համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը` անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

«Ինչպես գիտեք, պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ կողմերին հյուրընկալեց այստեղ՝ Վաշինգտոնում։ Դրանից հետո բանակցությունները շարունակվել են Բրյուսելում, և մենք աջակցում ենք բանակցությունների շարունակությանը։ Մենք հավատում ենք, որ համաձայնությունը մոտ է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա, որպեսզի նրանք համաձայնության հասնեն այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։

Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ նոր հանդիպումներ անցկացնել մասին տեղեկություններ չունի, սակայն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավված մնալ այդ հարցում:

Մեկնաբանել