Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն քննարկել են ԼՂ և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 26-ին ընդունել եմ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

«Քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: Լուի Բոնոյին եմ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Գրիգորյանը։

Մեկնաբանել