Ինչպես փրկել զինվորի կյանքը․ երկու պատերազմ անցած բժշկի պատմությունը

2020-ի սեպտեմբերի 27-ին Հայկազ Հարությունյանը պետք է գնար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ հերթապահության, սակայն Նորքի փոխարեն գնացել է Արցախ։ 28-ամյա երիտասարդը ամբողջ պատերազմի ընթացքում եղել է Արցախում։ Վիրավորում է ստացել «Եղնիկներ» կոչվող տեղամասում հոկտեմբերի 30-ին՝ բուժկետի կահավորման ընթացքում։ Հայկազը Երևանի պետական բժշկական համալսարանի «Ուրոլոգիա» բաժանմունքում կլինիկական օրդինատոր է, աշխատում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։

Մեկնաբանել