Ռուսաստանը Կապանում հյուպատոսություն կբացի․ աղբյուր

Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հայտնում են Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում ՍիվիլՆեթի աղբյուրները։

Հյուպատոսության վերաբերյալ վերջնական համաձայնությունը, ըստ աղբյուրի, ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մայիսի 25-ի երկկողմ հանդիպմանը։

Կապանում ՌԴ հյուպատոսարանի բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։

***

2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։