- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա իր ասուլիսով բոլորին իրար խառնեց Արցախում։ Մայիսի 22-ի ասուլիսին նա ասաց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը, որն ինքը ճանաչում է որպես տարածքային ամբողջականություն, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Արցախի Ազգային ժողովը, Արցախի գործող և նախկին նախագահները պատասխանեցին Փաշինյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ Արցախի խորհրդարանական մեծամասնությանը հարցրեց՝ «դուք այդքան նաի՞վ եք»։
- ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ամփոփեց տասնօրյա քաղաքական խորհրդակցությունները։
- Նախագահ Արայիկ Հարությունյանը արգելեց հանրահավաքներն ու սահմանափակեց կարծիքի արտահայտման ազատությունը։
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Արցախում կներդնի 20 միլիարդ դրամ:
-
Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
-
Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից․ Զախարովան՝ Նախիջևանն Ադրբեջանին
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Խոսնակն այս համատեքստում կարևորել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհի նախագիծը։ «Դիտարկվում է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միավորող ճանապարհային երթուղու վերականգնման նախագիծը։ Մեր կարծիքով այս նախագծի իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ գնալու մեծ ներուժ ունի։ Եվ իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամությունից»,- հայտնել է Զախարովան։
-
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ: Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Թեհրան կատարած այցի ընթացքում տարածաշրջանային հարցերը Արմեն Գրիգորյանը քննարկել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ:
-
Նրանք ՀՀ քաղաքացիներ են․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը։ «Նրանք Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է նա։ Հարցին, թե Մոսկվան նրանց ազատելու համար ինչ-որ բան անում է, Զախարովան նշել է, որ այդ հարցը պիտի ուղղվի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ «Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մեզ ոչ ոք չի դիմել։ Մենք չունենք պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ»,- նշել է նա։
-
Այդ հանդիպման մեջ գաղտնի ոչինչ չկար․ Զախարովան՝ Ստամբուլի գաղտնի հանդիպման
Վաշինգտոնը և Բրյուսելը իրենք են նախաձեռնել հանդիպումը և խնդրել ռուսական կողմի մասնակցությունը․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի ասուլիսին մեկնաբանել է Politico-ի հոդվածն այն մասին, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից մի քանի օր առաջ գաղտնի հանդիպում են ունեցել Թուրքիայում՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կարգավորումը։ «Մեզ դիմել են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, խնդրել են անցկացնել հանդիպումը։ Ես կասեի շփումներ հաստատել։ Հանդիպման նպատակը հետևյալն էր՝ փոխանակվել իրավիճակի մասին տեսակետներով»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ եթե պատմությունը արևմտյան մեդիայում սադրող բնույթ ստանա, ապա Արևմուտքի նպատակը հերթական սադրանքն էր։ Այդ հանդիպման մեջ գաղտնի ոչինչ […]
-
Սարգիս Գալստյանը՝ Արցախում Ադրբեջանի ներկայացուցի՞չ․ ազգականը չի հաստատում
Հոկտեմբերի 3-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը իր Ֆեյբուքի էջով հայտնեց, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Սարգիս Գալստյանի ազգական Դավիթ Գալստյանը, որը Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավարն է, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ ամենը սուտ է։ ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից: Հայկ Ղազարյան
-
20 հոգով՝ մեկ տանը․ Հադրութից՝ Ասկերան, Ասկերանից՝ Երևան
Էլլադա Հովսեփյանի յոթ-հոգանոց ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Հադրութից տեղափոխվել էր Ասկերան։ Հիմա նրանք Երևանում են և ապրում են բարեկամների տանը, որտեղ բացի տան տերերից՝ բնակվում է Արցախից տեղահանված ևս մեկ ընտանիք։ Քսան մարդու համար բնակարանը փոքր է, հատկապես, երբ երեխաները շատ են։ Սակայն տուն գտնել չի հաջողվում։ Երկու ընտանիքն էլ Արցախից հեռանալիս գրեթե ոչինչ չեն հասցրել վերցնել։