Փաշինյանն իրար է խառնել շրջափակված Արցախը

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա իր ասուլիսով բոլորին իրար խառնեց Արցախում։ Մայիսի 22-ի ասուլիսին նա ասաց, որ Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը, որն ինքը ճանաչում է որպես տարածքային ամբողջականություն, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Արցախի Ազգային ժողովը, Արցախի գործող և նախկին նախագահները պատասխանեցին Փաշինյանին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ Արցախի խորհրդարանական մեծամասնությանը հարցրեց՝ «դուք այդքան նաի՞վ եք»։
  • ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ամփոփեց տասնօրյա քաղաքական խորհրդակցությունները։
  • Նախագահ Արայիկ Հարությունյանը արգելեց հանրահավաքներն ու սահմանափակեց կարծիքի արտահայտման ազատությունը։
  • Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Արցախում կներդնի 20 միլիարդ դրամ:

Մեկնաբանել