ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի՞ միջուկային ռեակտորներ. զրույց Գնել Սանոսյանի հետ

Նախ, անհրաժեշտ է որոշել, թե Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում ինչ հզորության ատոմակայան է պետք, և ինչ առաջարկներ կան աշխարհում, նշում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ քանի որ նոր ատոմակայանները 80-100 տարվա կյանք են ունենալու, պետք է հաշվել, թե, օրինակ, 2070 թվականին Հայաստանում որքան էլեկտրաէներգիայի պահանջարկ կլինի: Սանոսյանն ասում է, որ Հայաստանն այս հարցում աշխատում է թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերի հետ:

Մեկնաբանել