Նախագահն աջակցում է խաղաղությանը միտված վարչապետի քաղաքականությանը

Մայիսի 29-ին հանդիպում է կայացել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Հանդիպմանը նախագահն իր աջակցություն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված քաղաքականության վերաբերյալ։

«Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք ՀՀ կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից: Սա կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը»,- ասել է Խաչատուրյանը։

Մեկնաբանել