ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը:

Ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ մայիսի 30-ին ադրբեջանական ստորաբաժանումներն Արցախի շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքել էին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու հաղորդագրությունը։

Մեկնաբանել