Վարչապետը մեկնել է Մոլդովա՝ հնգակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա, հայտնում են վարչապետի գրասենյակից։

Փաշինյանը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:

Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:

Մայիսի 29-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հնգակողմ հանդիպմանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին, հայտարարել է․ «Այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»։

Մեկնաբանել