«ռեԱրմենիա» հարթակ․ համագործակցել՝ չվերանալու համար

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ հայության և Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ են գտնում՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ։ Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը զրուցում է 2020-ի պատերազմից հետո ստեղծված «ռեԱրմենիա»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։

«Նպատակի առաջնահերթությունն է շատ կարևոր։ Եթե համագործակցության մեջ նպատակից կարևոր բաղադրիչներ չկան՝ ամբիցիաներ, էգո, համագործակցությունն արդյունավետ է»,- նշում է Պողոսյանը՝ շեշտելով, որ մարդիկ համագործակցելուն միտված կենդանիներ են, և նրանք, ովքեր չեն համագործակցել, վաղուց վերացել են։

Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։

Մեկնաբանել