Թմրանյութի շրջանառության կասկածանքով 4 քննիչ է ձերբակալվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել, տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը)»,- ասաց նա։

Աբրահամյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ձերբակալվել է չորս 4 քննիչ։

Մեկնաբանել