Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի պահպանման համար պետությունը տարեկան մոտ 16 մլն կհատկացնի

Կառավարությունը հունիսի 1-ին հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ֆինանսավորման կարգն ու չափերը։

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ գրասենյակի պահպանումն իրականացվելու է երկու հիմնական ուղղություններով՝ գրասենյակի աշխատակիցների վարձատրություն և գրասենյակի գործունեության համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերում։

Գրասենյակի տեղակայման համար պետությունը ամսական մինչև 2 միլիոն դրամ վարձավճար կփոխանցի։ Մոտավորապես 14 միլիոն դրամ էլ կփոխանցվի գրասնեյակի աշխատակիցների աշխատավարձերի համար։

Վարչապետի գրասենյակի աշխատակազմը բաղկացած է լինելու երեք անձից՝ պատասխանատուից, համակարգողից ու գործավարից։

Մեկնաբանել