Ադրբեջանում 4G ցանցի ծածկույթը կընդլայնվի

Ադրբեջանի առաջատար բջջային օպերատոր Azercell Telecom-ը մտադիր է հաջորդ տարի երկրում ընդլայնել 4G ցանցի ծածկույթը, հաղորդում է ադրբեջնական APA գործակալությունը: Ընկերությունում նշում են, որ ցանցի ընդլայնման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, և 4G տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը բջջային սարքավորումների պակասն է, որոնք կարող են օգտվել այս տեխնոլոգիաներից: Ըստ Azercell-ի՝ կնվազեցվեն նաև ծառայությունների սակագները: Գործակալության հաղորդմամբ՝ երկրում 3G ցանցի գործարկումից հետո ինտերնետայօն ծառայությունների սակագները նվազել են 60%-ով:

Մեկնաբանել