Գլխավոր Լրահոս

Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը

Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը

Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հուլիսի 21-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։

Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը վարչապետը մանրամասներ է ներկայացրել հնգակողմ բանակցությունների վերաբերյալ՝ «ընդհանուր առմամբ, օգտակար համարելով քննարկումը»։

«Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, որը կարևոր է։ Ինչո՞ւ եմ ասում շատ նախնական, որովհետև պիտի ստուգենք իմ այս հայտարարությանը նաև Ադրբեջանի արձագանքը։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ինքնիշխանության և իրավազորության ներքո Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։

«Մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության ու բանակցությունների մասով և այդտեղ նաև Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշում հայտնել»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 12-ից Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում, իսկ հունիսի 2-ին Մոսկվայում նախատեսված է տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի եռակողմ հանդիպում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում