Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել