Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ

Ադրբեջանական կողմն Արցախում խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել