Հայաստան – Իսպանիա` 2.5:1.5, Հայաստան – Հնդկաստան` 1.5:2.5. Օլիմպիադա

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի ըղամարդկանց հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` այս անգամ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Մեր հավաքականի հաղթանակն ապահովեց աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ֆրանցիսկո Վալեխո Պոնսի նկատմամբ: Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանն իրենց պարտաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հայաստան վարկ. Իսպանիա վարկ. 2,5։1,5
Լևոն Արոնյան 2816 1։0 Ֆրանցիսկո Վալեխո Պոնս 2697
Իվան Սալգադո Լոպես 2638 0.5։0.5 Սերգեյ Մովսեսյան 2698
Գաբրիել Սարգսյան 2693 0.5:0.5 Միգել Իլյեսկաս Կորդոբա 2601
Օլեգ Կորնեև 2581 0.5:0.5 Տիգրան Պետրոսյան 2661

Հայաստանի կանանց հավաքականն առաջին պարտությունը կրեց օլիմպիադայում` 1.5:2.5 հաշվով զիջելով հնդկուհիներին: Առաջին 2 խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Հարիկա Դրոնավալի և Էեշա Կարավադեի հետ, իսկ 3-րդ տախտակի վրա Լիլիթ Գալոյանը սպիտակ ֆիգուրներով պարտվեց Տանիա Սաչդևին: 4-րդ տախտակի վրա Մարիա Կուրսովան միավորը կիսեց Մարի Ան Գոմեսի հետ: